Անցնել բովանդակությանը
Հիմնական ծառայություն

Ամբողջական ֆինանսական գործառույթ, որը Capstone‑ը վարում է ամեն ամիս։

Capstone‑ը դառնում է ընկերության ֆինանսական գործառույթը․ կառավարչական հաշվետվություններ, վերլուծություն, պլանավորում և ամսական քննարկում սեփականատիրոջ հետ։ Ձեր հաշվապահը վարում է հաշվառումը, իսկ մենք այն վերածում ենք որոշումների։

Ինչ է փոխվում

Տարեկան մեկ շահույթի թվից՝ ամեն ամիս հստակ պատկեր։

Առանց ֆինանսական գործառույթի

  • Մեկ շահույթի թիվ՝ ժամանակաշրջանի ավարտից ամիսներ անց
  • Դրամական անակնկալներ և վերջին պահին կայացվող որոշումներ
  • Գներն ու զեղչերը սահմանվում են աչքաչափով
  • Չկա պլան, որի հետ համեմատել արդյունքները
  • Բանկի հարցումներ, որոնց պատասխանելը շաբաթներ է տևում

Ֆինանսական մենեջմենթի աութսորսինգով

  • Շահույթն ըստ ապրանքների, հաճախորդների և մասնաճյուղերի՝ մինչև ամսի 15‑ը
  • Դրամական հոսքերի կանխատեսում առաջիկա շաբաթների համար
  • Մարժան և գնագոյացումը վերանայվում են ամեն ամիս
  • Բյուջե և ամսական պլան‑փաստ համեմատություն
  • Բանկերի և ներդրողների համար նյութերը պատրաստ են, երբ պետք է
Համագործակցության ձեվաչափեր

Սկսեք գնահատումից։ Շարունակեք ամսական ռիթմով։

Յուրաքանչյուր ընկերություն ստանում է անհատական առաջարկ։ Աշխատանքի ծավալը կախված է ընկերության չափից, մասնաճյուղերի և գործունեության ուղղությունների քանակից, ինչպես նաև հաշվետվությունների անհրաժեշտ խորությունից։

Միանվագ · 2–4 շաբաթ

Ֆինանսական վիճակի գնահատում

Խորհուրդ է տրվում որպես առաջին քայլ։ Ընկերության շահույթի, մարժայի և դրամական միջոցների գնահատում՝ հստակ առաջնահերթություններով։

  • Շահույթի, մարժայի և դրամական հոսքերի վերանայում
  • Շահութաբերություն՝ ըստ հիմնական ապրանքների, հաճախորդների կամ մասնաճյուղերի
  • Դրամական միջոցների և շրջանառու կապիտալի վերանայում
  • Հաշվետվություն՝ ըստ ազդեցության դասակարգված առաջարկություններով
Ամսական

Ֆինանսական մենեջմենթի աութսորսինգ · Հիմնական

Ամսական ֆինանսական գործառույթ․ կառավարչական հաշվետվություններ և վերլուծություն, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է աշխատում ընկերությունը և ինչու։

  • Կառավարչական փաթեթ՝ յուրաքանչյուր ամսի մինչև 15‑ը
  • Կառավարչական շահույթ‑վնաս և շահութաբերություն
  • Դրամական հոսքերի հաշվետվություն
  • Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի և պաշարների վերանայում
  • Գնագոյացման, մարժայի և ծախսերի վերանայում
  • Պլան‑փաստ համեմատություն
  • Ամսական քննարկում սեփականատիրոջ հետ
Ամսական

Ֆինանսական մենեջմենթի աութսորսինգ · Ֆինանսական տնօրենի մակարդակ

«Հիմնական» փաթեթի ամբողջ ծավալը, գումարած պլանավորում և փորձառու աջակցություն այն որոշումներում, որոնք ձևավորում են ընկերության ապագան։

  • «Հիմնական» փաթեթի ամբողջ ծավալը
  • Տարեկան բյուջե և սահող կանխատեսում
  • Դրամական հոսքերի 13-շաբաթյա կանխատեսում
  • Ներդրումային և գնագոյացման որոշումներ
  • Նյութեր բանկերի և ներդրողների համար
  • Աջակցություն կարևոր բանակցություններում և որոշումներում
Ամսական փաթեթը

Ինչ է ստանում սեփականատերն ամեն ամիս։

Կարճ, ժամանակին և բացատրված։ Վեց էջ, որոնք սեփականատերը կարող է կարդալ քսան րոպեում և քննարկել մեկ ժամում։

Կարդալ՝ Ինչ պետք է ցույց տա ամսական կառավարչական հաշվետվությունը →
  • Ամսվա ամփոփում՝ հիմնական ցուցանիշները պլանի համեմատ
  • Կառավարչական շահույթ‑վնաս՝ ըստ գործունեության ուղղությունների
  • Շահութաբերություն՝ ըստ ապրանքների, հաճախորդների և մասնաճյուղերի
  • Ամսվա դրամական հոսքերը և կանխատեսում առաջիկա շաբաթների համար
  • Դեբիտորական, կրեդիտորական պարտքեր և պաշարներ՝ խնդիրների նշումով
  • Մեկնաբանություն և ըստ ազդեցության դասակարգված առաջարկվող գործողություններ
Ինչպես է աշխատում

Առաջին հանդիպումից մինչև ամսական ռիթմ։

Շաբաթ 0

Նախնական հանդիպում

Զրույց ընկերության, նրա հաշվետվությունների և այն հարցերի մասին, որոնց պատասխանները պետք են սեփականատիրոջը։

2–4 շաբաթ

Ֆինանսական վիճակի գնահատում

Շահույթի, մարժայի և դրամական հոսքերի վերանայում՝ ըստ ազդեցության դասակարգված առաջարկություններով։

30–45 օր

Համակարգի ներդրում

Կարգավորվում է տվյալների ստացումը հաշվապահական համակարգից, ստեղծվում են հաշվետվությունների ձևանմուշները, և ներկայացվում է առաջին կառավարչական փաթեթը։

Ամեն ամիս

Ամսական ցիկլ

Կառավարչական փաթեթ՝ մինչև ամսի 15‑ը, և քննարկում սեփականատիրոջ հետ այն մասին, թե ինչ են նշանակում թվերը։

Ֆինանսական թիմի արժեքը

Իրականում որքա՞ն արժե ֆինանսական թիմը

Հայաստանում աշխատավարձը պայմանավորվում է մաքուր գումարով, իսկ ընկերությունը վճարում է գրանցվածը։ Capstone‑ի հաշիվ-ապրանքագիրը ներառում է ԱԱՀ, որը ԱԱՀ վճարող ընկերությունը հաշվանցում է։ Համեմատեք ամբողջական ազդեցությունը երկու կողմից։

Մոտավոր թվեր միջին ՓՄՁ‑ի համար։ Աշխատավարձերը, լրացուցիչ ծախսերը և Capstone‑ի վճարները բնորոշ արժեքներ են։ Փոխեք դրանք՝ Ձեր ընկերությանը համապատասխան․ Ձեր իրական վճարը սահմանվում է առաջարկում։

Եթե ընդունեիք աշխատանքի

Առաջին տարվա ծախսը, դրամ

Մոտավոր · միջին ՓՄՁ
Հաստիքային աշխատակից0
Capstone0

Աշխատակից, ամսականդրամ
Capstone, ամսականդրամ

Աշխատավարձը հաշվարկված է 2026 թվականի կանոններով․ եկամտային հարկ՝ 20%, սոցիալական վճար (կուտակային կենսաթոշակ)՝ 1973 թվականից հետո ծնվածների համար, դրոշմանիշային վճար և առողջության ապահովագրավճար։ Գործատուն գրանցված աշխատավարձից բացի այլ վճարներ չի կատարում։ Բոլոր թվերը մոտավոր են և առաջարկ չեն։

Հարցեր

Ինչ են սովորաբար հարցնում սեփականատերերը։

Դուք փոխարինո՞ւմ եք մեր հաշվապահին

Ոչ։ Ձեր հաշվապահը շարունակում է վարել հաշվառումը և ներկայացնել հարկային հաշվետվությունները։ Capstone‑ը հաշվապահական տվյալների հիման վրա կառուցում է կառավարչական հաշվետվություններ և աշխատում է Ձեր հաշվապահի հետ համատեղ։

Ինչպե՞ս եք ստանում մեր տվյալները

Ձեր հաշվապահական համակարգից (օրինակ՝ 1C կամ ArmSoft) արտահանված տվյալների, ինչպես նաև վաճառքի տվյալների և բանկային քաղվածքների միջոցով։ Մեզ պետք չէ բանկային հաշիվների հասանելիություն կամ վճարումներ կատարելու որևէ իրավունք։

Մեր տվյալները գաղտնի՞ են մնում

Այո։ Գաղտնիության համաձայնագիրը ստորագրվում է նախքան որևէ տվյալ փոխանցելը։ Բոլոր տվյալները մնում են ընկերության սեփականությունը և օգտագործվում են միայն տվյալ աշխատանքի համար։

Ո՞ր ընկերությունների համար է

Կանոնավոր ամսական վաճառքներ և հաշվապահ ունեցող ընկերությունների համար, որոնց բիզնեսն այնքան է բարդացել, որ սեփականատերն այլևս չի կարող անձամբ հետևել յուրաքանչյուր թվի։ Մեր բնորոշ հաճախորդներն ունեն մի քանի մասնաճյուղ, ապրանքային գիծ կամ գործունեության ուղղություն։

Ինչպե՞ս է որոշվում վճարը

Այն կախված է ընկերության չափից, մասնաճյուղերի, ապրանքների և գործունեության ուղղությունների քանակից, ինչպես նաև հաշվետվությունների ծավալից։ Վճարը նշվում է առաջարկում՝ նախքան աշխատանքի մեկնարկը։

Ինչպե՞ս սկսել

Կարճ նախնական հանդիպումով։ Ընկերությունների մեծ մասն այնուհետև սկսում է ֆինանսական վիճակի գնահատումից, որից հետո որոշում է՝ շարունակել ամսական համագործակցությամբ, թե ոչ։

Յուրաքանչյուր որոշում ֆինանսական որոշում է։

Պատմեք, թե ինչ է պետք ընկերությանը։ Առաջին զրույցը Ձեր հարցերի մասին է, ոչ թե մեր ծառայությունների։

Ստանալ առաջարկ →