Անցնել բովանդակությանը
ՖինանսներԽորհրդատվությունԳործարքներ

Յուրաքանչյուր որոշում ֆինանսական որոշում է։

Capstone‑ը սեփականատերերին և ղեկավար կազմին ամեն ամիս տրամադրում է որոշումների համար անհրաժեշտ թվերը և կողքին է, երբ ընկերությունը ներդրում է կատարում, վարկ վերցնում, գնում կամ վաճառում։

Կառավարչական փաթեթ · հոկտեմբերՕրինակ
Հասույթ, դրամ
86.4 մլն
+4.6% պլանի նկատմամբ
Համախառն մարժա
31.2%
−1.4 տ.կ. պլանի նկատմամբ
Դրամական միջոցներ 13 շաբաթից
58.0 մլն
Թիրախից ցածր
Հասույթ՝ պլանի համեմատՓաստՊլան
նոյդեկհնվփտվմրտապրմյսհնսհլսօգսսեպհոկ
Համախառն մարժա՝ ըստ մասնաճյուղերի
Խանութ Ա
38%
Խանութ Բ
34%
Խանութ Գ
31%
Խանութ Դ
12%
7+
տարվա ֆինանսական ղեկավար փորձ՝ յուրաքանչյուր նախագծի հիմքում
3
ուղղություն՝ ֆինանսական մենեջմենթի աութսորսինգ, խորհրդատվություն և գործարքային խորհրդատվություն
15-ին
յուրաքանչյուր ամիս կառավարչական փաթեթը սեփականատիրոջ սեղանին է
2–4
շաբաթ՝ առաջին հանդիպումից մինչև ընկերության ֆինանսական վիճակի հստակ գնահատում
Ինչու է սա կարեվոր

Ձեր հաշվապահությունը կառուցված է հարկային մարմնի համար։ Ձեր որոշումներին ավելին է պետք։

Ընկերությունների մեծ մասում հաշվառումը վարվում է պատշաճ, իսկ հարկերը ներկայացվում են ժամանակին։ Այդ աշխատանքը հաշվետու է հարկային մարմնին։ Ընկերությունը կառավարելու համար այլ թվեր են պետք․ որ ապրանքներն են շահույթ բերում, որքան գումար է սպասվում, և արդյոք ներդրումն իրեն կարդարացնի։

Վաճառքն աճում է, դրամական միջոցները՝ ոչ։
Աճող ընկերություններում հաճախ հանդիպող պատկեր։ Օրինակ է, տարեսկզբի ցուցանիշը՝ 100։
Վաճառք Դրամական միջոցներ հաշվին սառեցված պաշարներում,դեբիտորական պարտքերում և վարկերում
Հաշվապահությունը շահույթ է ցույց տալիս, բայց բանկային մնացորդը նվազում է։ Կառավարչական հաշվետվությունները ցույց են տալիս, թե ուր է գնացել գումարը և ինչը պետք է փոխել առաջին հերթին։
Մեր ծառայությունները

Երեք ուղղություն, աշխատանքի մեկ չափանիշ։

Հաճախորդների մեծ մասը սկսում է ֆինանսական մենեջմենթի աութսորսինգից, իսկ խորհրդատվությանն ու գործարքային խորհրդատվությանը դիմում է, երբ ընկերությունը փոխվում է, աճում կամ կանգնում է կարևոր որոշման առջև։

Հիմնական ծառայություն

Ֆինանսական մենեջմենթի աութսորսինգ

Ամբողջական ֆինանսական գործառույթ, որը Capstone‑ը վարում է ամեն ամիս․ հաշվետվություններ, վերլուծություն և պլանավորում՝ առանց ֆինանսական բաժին ստեղծելու։

  • Կառավարչական փաթեթ՝ մինչև ամսի 15‑ը
  • Շահութաբերություն և դրամական հոսքերի կանխատեսում
  • Բյուջե և պլան‑փաստ համեմատություն
Մանրամասն →
02

Խորհրդատվություն

Հստակ նախագծեր՝ ավելի ամուր ֆինանսական համակարգերի, ավելի բարձր մարժայի և ազատված դրամական միջոցների համար։

  • Հաշվետվությունների, KPI‑ների և բյուջետավորման ներդրում
  • Գործընթացներ, ներքին վերահսկողություն և համակարգեր
  • Ծախսեր, մարժա և շրջանառու կապիտալ
Մանրամասն →
03

Գործարքային խորհրդատվություն

Աջակցություն, երբ ընկերությունը գնում, վաճառում, ֆինանսավորում է ներգրավում կամ վերակառուցվում է՝ այն որակով, որն ակնկալում են բանկերն ու ներդրողները։

  • Due diligence և բիզնեսի գնահատում
  • M&A և ֆինանսավորում
  • Վերակառուցում և ֆինանսական մոդելներ
Մանրամասն →
Ում հետ ենք աշխատում

Ընկերությունների համար, որոնք լրջորեն են վերաբերվում իրենց որոշումներին։

01

Սեփականատիրոջ կողմից կառավարվող ընկերություններ՝ առանց ֆինանսական գործառույթի

Հաշվապահը վարում է հաշվառումը և ներկայացնում հարկային հաշվետվությունները։ Capstone‑ը դառնում է ընկերության ֆինանսական գործառույթը և ամեն ամիս սեփականատիրոջը տալիս է շահույթի և դրամական միջոցների հստակ պատկերը։

02

Սեփական ֆինանսական թիմ ունեցող ընկերություններ

Երկրորդ կարծիք, առանձին նախագիծ կամ փորձառու աջակցություն, երբ թիմին լրացուցիչ խորություն է պետք բյուջեի, համակարգի փոփոխության կամ կարևոր որոշման համար։

03

Վարկի, ներդրման, վաճառքի կամ կապիտալի ներգրավման նախապատրաստվող ընկերություններ

Due diligence, բիզնեսի գնահատում, ֆինանսական մոդելներ և ֆինանսավորման փաթեթներ, որոնք դիմանում են բանկերի, ներդրողների և գնորդների ստուգմանը։

04

Հիմնադիրներ և նոր բիզնեսներ

Գաղափարից մինչև բիզնես պլան, ֆինանսական մոդել և ֆինանսավորման հիմնավորում, որոնք լուրջ են ընդունում բանկերը, ծրագրերը և ներդրողները։

Բիզնես պլաններ ստարտափների համար →
Ֆինանսական թիմի արժեքը

Աշխատավարձն ավելի թանկ է նստում, քան թվում է։ Հաշիվ-ապրանքագիրը կարող է ավելի էժան նստել։

Հայաստանում աշխատավարձը պայմանավորվում է մաքուր գումարով, իսկ ընկերությունը վճարում է գրանցվածը։ Capstone‑ի հաշիվ-ապրանքագիրը ներառում է ԱԱՀ, որը ԱԱՀ վճարող ընկերությունը հաշվանցում է։ Հաշվիչը համեմատում է ամբողջական ազդեցությունը։

Բացել հաշվիչը →
1.40դրամ
ընկերության ծախսը՝ մաքուր աշխատավարձի յուրաքանչյուր դրամի դիմաց
0.83դրամ
ԱԱՀ վճարող ընկերության ծախսը՝ Capstone‑ի հաշիվ-ապրանքագրի յուրաքանչյուր դրամի դիմաց

Մոտավոր թվեր միջին ՓՄՁ‑ի համար՝ 700,000 դրամ մաքուր աշխատավարձի դեպքում։

Ինչու Capstone

Ինչ սկզբունքներով ենք աշխատում։

Փորձառու ղեկավարում

Յուրաքանչյուր նախագիծ անձամբ ղեկավարում է փորձառու խորհրդատու, որը ճանաչում է ընկերությունը և նրա թվերը։

Գաղտնիություն

Գաղտնիության համաձայնագիրը ստորագրվում է նախքան որևէ տվյալ փոխանցելը։ Բոլոր տվյալները մնում են հաճախորդի սեփականությունը։

Անկախություն

Մենք չենք վաճառում ծրագրային ապահովում, վարկեր կամ որևէ այլ արտադրանք։ Մեր միակ շահը հաճախորդի որոշումների որակն է։

Որոշումներ, ոչ միայն հաշվետվություններ

Յուրաքանչյուր հաշվետվություն ավարտվում է նրանով, թե ինչ են նշանակում թվերը և ինչ անել հետո՝ ըստ ազդեցության դասակարգված։

Հոդվածներ

Հոդվածներ սեփականատերերի համար, ովքեր ուզում են ավելի հստակ թվեր։

Բոլոր հոդվածները →
ԳնագոյացումՆոր աշխատակիցՆոր մասնաճյուղՎճարման ժամկետՎարկՇահույթև դրամականմիջոցներ
Կառավարչական ֆինանսներ

Յուրաքանչյուր որոշում ֆինանսական որոշում է

Գնագոյացում, նոր աշխատակից, նոր մասնաճյուղ կամ վարկ․ յուրաքանչյուր որոշում փոխում է շահույթը և դրամական միջոցները։ Ինչու են կառավարչական ֆինանսները կարևոր ցանկացած չափի ընկերության համար։

6 րոպե ընթերցանությունԿարդալ հոդվածը →
Հարկային տեսանկյունԿառավարչական տեսանկյունԽանութ ԱԽանութ ԲԽանութ ԳԱռցանցԽանութ Դ
Կառավարչական ֆինանսներ

Ձեր հաշվապահը վարում է հաշվառումը։ Իսկ ո՞վ է բացատրում թվերը

Հարկային և կառավարչական հաշվառումը պատասխանում են տարբեր հարցերի։ Ինչ է պետք սեփականատիրոջը, որը հարկային հաշվետվությունը երբեք ցույց չի տա։

6 րոպե ընթերցանությունԿարդալ հոդվածը →
ՎաճառքԴրամական միջոցներ հաշվինսառեցված դեբիտորականպարտքերում և պաշարներում
Դրամական միջոցներ եվ շրջանառու կապիտալ

Վաճառքն աճում է, իսկ ո՞ւր է գումարը

Ինչու են շահույթն ու դրամական միջոցները հեռանում միմյանցից ընկերության աճի ընթացքում, և որտեղ է գումարը սառեցվում այդ ճանապարհին։

7 րոպե ընթերցանությունԿարդալ հոդվածը →

Յուրաքանչյուր որոշում ֆինանսական որոշում է։

Պատմեք, թե ինչ է պետք ընկերությանը։ Առաջին զրույցը Ձեր հարցերի մասին է, ոչ թե մեր ծառայությունների։

Ստանալ առաջարկ →